Աշխարհ

23.11.2023 20:53


Մոսկվայի ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել. կադրեր

Մոսկվայի ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել. կադրեր

Մոսկվայի Նովի Արբատ փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԻՆ մոսկովյան գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հրդեհվել է ռեստորանի 22-հարկանի վարչական շենքի օդատարը։

Կրակն արդեն մեկուսացվել է:

Ըստ ՌԻԱ Նովոստիի` հրդեհը բռնկվել է «Steak it easy» ռեստորանում։

Տուժածների մասին տեղեկություններ չկան:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը