Աշխարհ

24.11.2023 19:38


Ապացուցվել է Թութանհամոնի կախազարդի ոչ երկրային ծագումը

Ապացուցվել է  Թութանհամոնի կախազարդի ոչ երկրային ծագումը

Լիբիական անապատի դեղին ապակին, որից պատրաստված էր եգիպտական փարավոն Թութանհամոնի կախազարդը, գոյացել է Երկրի մակերեսին մետեորիտի հարվածի արդյունքում։ Այսպիսի եզրակացության են եկել Գերմանիայի, Եգիպտոսի և Մարոկկոյի համալսարանների և գիտական կենտրոնների հետազոտողները, որոնց աշխատանքի արդյունքները հրապարակել է Phys.org-ը։

Ապակու ծագումը մոտ մեկ դար գիտնականների վեճերի առիթ է հանդիսացել։ Բանն այն է, որ այն նման չէ ոչ մի բնական ապակու իր բաղադրությամբ, իսկ գտնել կարելի է միայն Լիբիայի հարավ-արևելքում, անապատի որոշակի հատվածում, և Եգիպտոսի հարավ-արևմուտքում։ Այն մոտ 29 մլն տարեկան է։

Նոր հետազոտությունում ներկայացված են Լիբիայի բնակչից գնված դեղին ապակու երկու նմուշների ուսումնասիրության արդյունքները։ Դրանցում գտել են խորանարդաձև ցիրկոնիումի մասնիկներ, հանքանյութ, որը կարող է գոյանալ միայն 2 250-2 700°C-ի դեպքում։ Հայտնաբերվել է նաև հազվադեպ պոլիմորֆ орто-II, որը կարող է հայտնվել միայն մոտ 130 000 մթնոլորտ ճնշման դեպքում։

Այս ամենի հիման վրա հետազոտողները եկել են այն եզրահանգման, որ ապակին կարող էր լիբիական անապատում հայտնվել միայն մետեորիտի հարվածի կամ ատոմային ռումբի պայթյունի արդյունքում։ Հաշվի առնելով ապակու տարիքը՝ գիտնականները կանգ են առել մետեորիտի մասին տեսության վրա։

Մինչ այդ տեղեկացվել էր, որ Սանկտ Պետերբուրգի պետական էլեկտրատեխնիկական համալսարանի և Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի գիտնականները սինթեզել էին բնական ապակիների արեստական անալոգներ, որոնք ձևավորվում են Երկրի վրա մետեորիտների ընկնելու արդյունքում։ Այն կարելի է օգտագործել դեղերի հասցեական առաքման մեջ։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը