Աշխարհ

28.11.2023 11:16


Իրանը 5 նոր արբանյակ կուղարկի տիեզերք

Իրանը 5 նոր արբանյակ կուղարկի տիեզերք

Իրանը նախատեսում է մինչև իրանական օրացուցային տարվա ավարտը (2024 թվականի մարտի 20) հինգ նոր արբանյակ արձակել տիեզերք: Այս մասին հայտարարել է Իրանի տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Իսա Զարեպուրը։

«Մինչև տարեվերջ Երկրի ուղեծիր դուրս կբերվի 5 նոր արբանյակ… Արբանյակներից 2-ը կարձակի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, 2-ը` պաշտպանության նախարարությունը, իսկ մեկը կլինի օտարերկրյա արբանյակ: Ընդհանուր առմամբ ուղեծիր դուրս կբերվի 5 արբանյակ»,-պաշտոնյայի խոսքը մեջբերում է «Tasnim» գործակալությունը։

Երեկ Իրանի տիեզերական գործակալության ղեկավար Հասան Սալարիեն հայտարարել էր, որ Իրանի հետազոտական կենտրոններից մեկի մասնագետները բիոկապսուլա են պատրաստել տիեզերք արձակելու համար:
Ավելի վաղ Զարեպուրը հայտնել էր, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) օդատիեզերական ուժերը հաջողությամբ Երկրի ուղեծիր են դուրս բերել երրորդ ռազմական արբանյակը` «Նուր-3»-ը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը