Աշխարհ

28.11.2023 11:25


Մոսկվայի օդանավակայաններում շուրջ 30 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել

Մոսկվայի օդանավակայաններում շուրջ 30 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել

Մոսկվայի երեք օդանավակայաններում`«Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո», առնվազն 24 չվերթ է հետաձգվել, 6-ը` չեղարկվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Яндекс: Расписания» ծառայության տվյալներին։

«Վնուկովոյում» հետաձգվել է 6 չվերթ, «Դոմոդեդովոյում»` 13, ևս 4-ը չեղարկվել է, «Շերեմետևոյում» 5 չվերթ հետաձգվել է, 2-ը` չեղարկվել:

Այսօր Մոսկվայում սպասվում է 3-5 աստիճան ցուրտ։ Ճանապարհներին և մայթերին մերկասառույց է։

Այս խորագրի վերջին նյութերը