Կարծիք

28.11.2023 21:14


Պաշտպանության նախարարության հերթական աճպարարությունները

Պաշտպանության նախարարության հերթական աճպարարությունները

Համաձայն գործող օրենքի, փաստացի զինվորական ծառայություն մեջ գտնվող անձնակազմին ամենամյա արձակուրդի տրամադրված սխալ օրերի հաշվարկի հետևանքով, աշխատանքային օրերի փոխարեն տարիներ շարունակ տրամադրելով օրացույցային օրերով, պետական և լիազոր մարմինների ղեկավարները պարտավոր են տրամադրել համապատասխան ծառայողներին ամսվա ընթացքում վճարովի հանգստյան օրեր, կամ ավելացնել չտրամադրված օրերը ամենամյա արձակուրդին` խոսափելով ավելացնել հարկատուների բեռը։

Ստորև ներկայացվում է համապատասխան իրավանորմը`

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքը, եթե այն նախատեսված չէ աշխատանքի ժամանակացույցով, կողմերի համաձայնությամբ վարձատրվում է ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով, կամ աշխատողին մեկ ամսվա ընթացքում տրամադրվում է վճարովի այլ հանգստյան օր, կամ այդ օրը ավելացվում է ամենամյա արձակուրդին, բացառությամբ նույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված դեպքի:

P.S. ՀՀ պաշտպանության նախարար` Սուրեն Պապիկյանի, ինչպես նաև իրավական վարչության պետի աճպարարություններից, ակնհայտ է դառնում, որ վերջիններս միտում չունեն վերականգնել փաստացի զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց ոտնահարված աշխատանքային իրավունքները։

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը