Լրահոս

29.11.2023 17:44


Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 4 վիրավորներից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում են

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 4 վիրավորներից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում են

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, որի հետևանքով 4 անձ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Նշվում է, որ այսօր` ժամը 13:20-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում բախվել են Range Rover և Volkswagen Vento մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 4 հոգի դուրս են բերվել ավտոմեքենաներից և մոտեցվել են շտապօգնության ավտոմեքենաներին։

«Բժիշկները վիրավորներին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա 2-ին տեղափոխել են «Աբովյան» բժշկական կենտրոն, իսկ 2-ին, որոնք գտնվում էին ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց»,–գրում է կայքը։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը