Աշխարհ

30.11.2023 13:15


Վառվել են Նյու Յորքի Ռոքֆելլեր-կենտրոնի տոնածառի լույսերը (լուսանկար, տեսանյութ)

Վառվել են Նյու Յորքի Ռոքֆելլեր-կենտրոնի տոնածառի լույսերը (լուսանկար, տեսանյութ)

Չորեքշաբթի երեկոյան Ռոքֆելլերի կենտրոնում գտնվող հայտնի տոնածառը վառվեց ավելի քան 50,000 գունավոր լույսերով: Մարդկանց բազմությունը հավաքվել էր Նյու Յորքում՝ ավանդաբար տոնը նշելու:

Հսկայական ծառը ՝ 80 ոտնաչափ բարձրությամբ 12 տոննա Նորվեգական եղևնին, Նյու Յորքի հյուսիսային նահանգի, Ռոքֆելլերի կենտրոնում լուսավորվել է մոտ 8 կիլոմետր LED ծաղկեպսակներով և զարդարվել 900 ֆունտանոց աստղով, որը ծածկված է 3 միլիոն շողշողացող բյուրեղներով:

Մանհեթենում բացման արարողությանը ելույթ են ունեցել Շերը, Բարրի Մանիլոուն և Քելի Քլարկսոնը:

1930-ականներից սկսած ՝ տոնածառ տեղադրելու ավանդույթը տոնական սեզոնի ընթացքում ամեն տարի հազարավոր այցելուների է գրավում քաղաք։

Տոնածառը կվառվի ամեն օր առավոտյան 5-ից մինչև կեսգիշեր մինչև հունվարի 13-ը: Սուրբ Ծննդյան օրը այն կվառվի 24 ժամ:

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը