Քաղաքական

30.11.2023 13:24


Բաքվում պաշտոնապես 55 հայ է պահվում. Սիրանուշ Սահակյան

Բաքվում պաշտոնապես 55 հայ է պահվում. Սիրանուշ Սահակյան

Այս պահին Բաքվում պաշտոնապես 55 հայ է պահվում։ Ասուլիսում այս տվյալը ներկայացրեց ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

«Ունենք 6 քաղաքացիական գերի, 41 ռազմագերի և 8 նախկին բարձրաստիճան քաղաքական գործիչ, որոնք համարվում են քաղբանտարկյալներ։ Սրանից զատ ադրբեջանական կողմը գերեվարվել է առնվազն 80 անձանց (ռազմագերիներ և քաղաքացիական անձինք), որոնց ճակատագիրը պարզելու ուղղությամբ քայլեր չեն իրականացվում»,-ասաց Սահակյանը։

Իրավապաշտպանի խոսքով` այս ամբողջ ժամանակահատվածում գերիները չեն կարողացել հանդիպումներ ունենալ խոշտանգումների կանխարգելման որևէ անկախ կառույցի հետ։

«Այցելությունները եղել են բացառապես ԿԽՄԿ-ի կողմից, բայց այդ այցելությունները շատ դեպքերում ուշացած են։ Անգամ բարձրաստիճան պաշտոնյաների դեպքում մենք 2-3 շաբաթ անց կարողացանք տեղեկություն ստանալ առաջին այցելության մասին»,-նշեց Սահակյանը։

Նա ընդգծեց, որ հայրենիք վերադարձած բոլոր ռազմագերիները և քաղաքացիական անձինք պատմել են գերեվարման ընթացքում վատ վերաբերմունքի և խոշտանգումների մասին։

«Մենք կարծում ենք, որ խոշտանգումները կանխող մեխանիզմներ Ադրբեջանում չկան, և միջազգային այցելությունների բացակայության պահմաններում այս անձինք շարունակում են ենթարկվել խոշտանգումների, անմարդկային և վատ վերաբերմունքի»,-ասաց Սահակյանը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը