Աշխարհ

30.11.2023 21:27


Հայտնի է` որտեղ կարող են կայանալ 2030 և 2034 թվականների ձմեռային Օլիմպիական խաղերը

Հայտնի է` որտեղ կարող են կայանալ 2030 և 2034 թվականների ձմեռային Օլիմպիական խաղերը

ՄՕԿ-ի գործադիր խորհուրդը Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ազգային օլիմպիական կոմիտեներին հրավիրել է երկխոսության 2030 և 2034 թվականներին ձմեռային խաղերը հյուրընկալելու համար:

Այս մասին հայտնում է ՄՕԿ-ի կայքը։

2030 և 2034 թվականների խաղերը հնարավոր է անցկացվեն ֆրանսիական Ալպերում և Սոլթ Լեյք Սիթիում համապատասխանաբար։

Երկու Օլիմպիադայի տանտերերը կընտրվեն 2024 թվականի հուլիսին Փարիզում կայանալիք ՄՕԿ-ի 142-րդ նստաշրջանում։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը