Լրահոս

01.12.2023 08:21


Աբովյան քաղաքում BMW-ն բախվել է ճամփեզրին կայանած Kia-ին եւ գլխիվայր շրջվել. կա վիրավոր

Աբովյան քաղաքում BMW-ն բախվել է ճամփեզրին կայանած Kia-ին եւ գլխիվայր շրջվել. կա վիրավոր

Նոյեմբերի 30-ին, ժամը 23։29-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ս. Մնացականյան և Ռոսիայի փողոցների խաչմերուկում BMW մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Ո․, ծնված 1989 թ.) բախվել է ճամփեզրին կայանած Kia մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Ա․ Պ․)․ BMW մակնիշի ավտոմեքենան շրջվել է, գազի արտահոսք չկա:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել BMW մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

Այս խորագրի վերջին նյութերը