Աշխարհ

01.12.2023 18:35


Գիտնականները պատրաստվում են օրերս բացահայտել Քեոփսի բուրգի գլխավոր գաղտնիքը

Գիտնականները պատրաստվում են օրերս բացահայտել Քեոփսի բուրգի գլխավոր գաղտնիքը

Եգիպտացի հնագետները հայտարարել են եզակի գործողության մասին, որը մտադիր են իրականացնել դեկտեմբերի 5-ին։ Զահի Հավասը կառաջնորդի գործընկերների թիմին՝ բացահայտելու Գիզայի Մեծ բուրգի գլխավոր առեղծվածը։

Եգիպտոսի հնությունների նախկին նախարար Զահի Հավասը The Sun-ի հետ զրույցում խոսել է առաջիկա վեհ առաքելության մասին։ Քեոփսի բուրգի քարե դռները վաղուց հետաքրքրել են հնագետներին՝ առաջացնելով լուրջ հարցեր։ Դեկտեմբերի 5-ին ինքը կգլխավորի մի թիմ, որը հույս ունի լուծել այս առեղծվածը, հաղորդում է Planet today-ը։

Հավասն էր, ով հայտնաբերեց Մեծ բուրգի ներսում գտնվող գաղտնի դռները: Դրանցից երեքը հայտնաբերվել են. առաջինը՝ երկու պղնձե բռնակներով, գտնվում էր երկրորդ խցիկի հարավային մուտքի մոտ։ Քսանմեկ սանտիմետր ետևում նրանք գտան երկրորդը, իսկ հյուսիսային թունելում՝ երրորդը՝ նույնպես երկու պղնձե բռնակներով։

Դռների վերաբերյալ մի քանի ուսումնասիրություններ են կատարվել, սակայն հիմնական հարցերի պատասխանները չեն տվել՝ ինչի համար են դրանք և ինչ են թաքցնում։

Հիշենք, որ Մեծ Բուրգը (Քեոփսի բուրգը) կառուցվել է մ.թ.ա. մոտ 2570 թվականին՝ Քեոֆու փարավոնի հանգստավայրի համար։ Նրանում հայտնի են երեք խցիկներ, այդ թվում՝ այսպես կոչված, թագուհու պալատը, որտեղ երեք առեղծվածային դռներ են գտնվում երկու լիսեռներում՝ իրար դեմ։

Այս լիսեռները պետք է մաքրվեն, որպեսզի երևա թե ինչ կա խորհրդավոր դռների հետևում: Վարկածներից մեկը. դրանք կարող էին նախատեսված լինել փարավոնի հոգու Անդրաշխարհ անցնելու համար:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը