Լրահոս

01.12.2023 14:02


Շիրակի մարզում բախվել են BMW-ն, Mercedes-ն ու Ford Transit-ը. նրանցից 2-ը շրջվել են. կա 2 զոհ, 4 վիրավոր

Շիրակի մարզում բախվել են BMW-ն, Mercedes-ն ու Ford Transit-ը. նրանցից 2-ը շրջվել են. կա 2 զոհ, 4 վիրավոր

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 109 կմ-ում Հոռոմ-Բենիամին գյուղամիջյան ճանապարհահատվածում բախվել են BMW, Mercedes և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:

Բախման հետևանքով Mercedes-ն ու Ford-ը կողաշրջվել են, 2 հոգի տեղում մահացել են:

Ըստ նախնական տեղեկությունների՝ 4 հոգի էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Մահացածներին և վիրավորներից մի քանիսին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:

Վթարի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արթիկի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը