Լրահոս

01.12.2023 14:31


Ոստիկաններն ուժեղացված ծառայություն են իրականացրել մետրոպոլիտենի բոլոր կայարանների մուտքերի մոտ․ խոսնակ

Ոստիկաններն ուժեղացված ծառայություն են իրականացրել մետրոպոլիտենի բոլոր կայարանների մուտքերի մոտ․ խոսնակ

Որևէ արտառոց դեպք չկա, ոստիկաններն ուժեղացված ծառայություն են իրականացրել մետրոպոլիտենի բոլոր կայարանների մուտքերի մոտ՝ ապահովելով մետրո մուտք գործող յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունը։

Այս մասին Tert.am-ին հայտնեց Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ նման միջոցառումները պարբերական բնույթ են կրում։

«Մետրոպոլիտենում որևէ արտառոց իրադարձություն տեղի չի ունենում։ Պարզպես հերթական անգամ ոստիկանները ստուգումներ են իրականացնում՝ մետաղաորսիչ սարքերի միջոցով ստուգում են ուղևորների խոշորածավալ կամ կասկածելի թվացող իրերը։ Անհանգստանալու խնդիր չկա, սովորական միջոցառում է՝ ուղղված հասարակական անվտանգությանը»,-մանրամասնեց մամուլի խոսնակը։

Նշենք, որ սոցցանցերում տեսանյութեր են տարածվում, ոչտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանները մետաղորսիչ սարքերի միջոցով մետրոյում ստուգում ուղևորների պայուսակները։

Այս խորագրի վերջին նյութերը