Աշխարհ

01.12.2023 16:06


Մադրիդում ուղղաթիռն ընկել է ճանապարհի վրա

Մադրիդում ուղղաթիռն ընկել է ճանապարհի վրա

Մադրիդում ուղղաթիռ է կործանվել և ընկել ճանապարհներից մեկի վրա։ 3 մարդ տուժել է։

El Mundo պարբերականը հաղորդում է, որ միջադեպի հետևանքով տուժել են անձնակազմի երկու անդամները։

Պարբերականը նշում է, որ ուղղաթիռն օրերս մասնակցել էր European Rotors ավիացիոն տոնավաճառին։ Անձնակազմի անդամներից մեկը ազդրոսկրի կոտրվածք է ստացել, մյուսը՝ գլխի թեթև վնասվածքներ, բայց կարողացել է ինքնուրույն դուրս գալ ուղղաթիռից։

Մադրիդի արտակարգ ծառայությունները նշել են, որ վիրավորվել է նաև ճանապարհով երթևեկող մի վարորդ, նա ստացել է թեթև քերծվածքներ։

Հստակեցվում է, որ վթարի պատճառ կարող էին լինել քամու ուժեղ պոռթկումները։

Արտակարգ ծառայությունների աշխատանքը հեշտացնելու համար ճանապարհի յուրաքանչյուր ուղղությամբ փակվել է երթևեկելի գոտիներից մեկը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը