Աշխարհ

02.12.2023 15:51


Իսրայելական ուժերը հրթիռային հարված են հասցրել Դամասկոսի արվարձաններին

Իսրայելական ուժերը հրթիռային հարված են հասցրել Դամասկոսի արվարձաններին

Սիրիական ՀՕՊ համակարգերն արձագանքել են իսրայելական հրթիռային հարվածին, որը հասցվել է Դամասկոսի որոշ շրջաններին, տեղեկացրել է SANA սիրիական տեղեկատվական գործակալությունը։

«Այսօր ժամը մոտ 01.35-ին իսրայելցի հակառակորդը օդային գրոհ է իրականացրել օկուպացված սիրիական Գոլանի կողմից՝ հարվածներ հասցնելով Դամասկոսի արվարձանի որոշ կետերի»,-գործակալությանը տեղեկացրել է զինվորական աղբյուրը։

Աղբյուրն ավելացրել է, որ սիրիական ՀՕՊ միջոցներն արձագանքել են հրթիռներին և խփել դրանց մեծ մասը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը