Լրահոս

03.12.2023 11:02


Երևանի Բաշինջաղյան փողոցում բախվել են երեք ավտոմեքենա

Երևանի Բաշինջաղյան փողոցում բախվել են երեք ավտոմեքենա

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը դեկտեմբերի 3-ին, ժամը 04:57-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երեք ավտոմեքենա։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է․ Ա․) բախվել է կայանած «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա․ Շ․) և «Renault» մակնիշների ավտոմեքենաներին․ տուժածներ չկան։

Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Այս խորագրի վերջին նյութերը