Աշխարհ

03.12.2023 14:29


Վերջին 24 ժամում Գազայում սպանվել է ավելի քան 700 պաղեստինցի

Վերջին 24 ժամում Գազայում սպանվել է ավելի քան 700 պաղեստինցի

Գազայի կառավարական լրատվամիջոցների գրասենյակի գլխավոր տնօրենը «Ալ Ջազիրա»-ին հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայում սպանվել է ավելի քան 700 պաղեստինցի։

Նա հավելել է, որ ավելի քան 1,5 միլիոն մարդ ներքին տեղահանման է ենթարկվել Գազայի հատվածում։

Հիշեցնենք, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև զինադադարի ժամկետն ավարտվել է ուրբաթ առավոտյան, և պաշտոնապես երկարաձգման մասին ոչինչ չի հայտարարվել։ Այժմ Իսրայելը շարունակում է Գազայի հատվածի գրոհը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը