Լրահոս

03.12.2023 15:31


Mercedes-ը Սախարովի հրապարակում բախվել է արձանի բազալտե եզրաքարին ու բռնկվել (լուսանկար)

Mercedes-ը Սախարովի հրապարակում բախվել է արձանի բազալտե եզրաքարին ու բռնկվել (լուսանկար)

Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:30-ի սահմանում Երևանի բնակիչ՝ 45-ամյա Արթուր Գ.-ն, իր վարած վրացական համարանիշներով Mercedes մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, Վարդանանց փողոցում՝ Սախարովի անվան հրապարակում, բախվել է Սախարովի արձանի բետոնե արգելապատնեշին, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչև հրշեջ-փրկարարների ժամանումը՝ վարորդին, որը եղել է շոկային իրավիճակում, օգնության է հասել անցորդներից մեկը: Նա ավտոմեքենայից մեծ դժվարությամբ կարողացել է վարորդին դուրս բերել ու մինչ շտապօգնության ժամանումը՝ տեղում առաջին օգնություն է ցուցաբերել: Արդեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը վարորդին տեղափոխել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայի առջևի հատվածում առաջացած կրակը, ապա կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։



Այս խորագրի վերջին նյութերը