Աշխարհ

04.12.2023 09:15


«Ինտեր»-ը հաղթել է «Նապոլի»-ին. Մխիթարյանը մասնակցել է խաղին (տեսանյութ)

«Ինտեր»-ը հաղթել է «Նապոլի»-ին. Մխիթարյանը մասնակցել է խաղին (տեսանյութ)

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 14-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ը հյուրընկալվել էր «Նապոլի»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` միլանյան ակումբին` «Ինտեր»-ին, հաջողվեց երեք անպատասխան գնդակ ուղարկել Իտալիայի գործող չեմպիոնի դարպասը: «Ինտեր»-ի կազմում աչքի ընկան Հական Չալհանօղլուն, Նիկոլո Բարելան և Մարկուս Տյուրամը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխրինվեց 74-րդ րոպեին:

Այս տուրից հետո «Ինտեր»-ը շարունակում է գլխավորել Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: «Նապոլի»-ն միայն 5-րդն է:

«Նապոլի» - «Ինտեր»՝ 0:3 (տեսանյութ)

Այս խորագրի վերջին նյութերը