Լրահոս

04.12.2023 11:49


Հրդեհ Նազարբեկյան թաղամասում. այրվել է Ford-ի սրահը, վարորդը տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է

Հրդեհ Նազարբեկյան թաղամասում. այրվել է Ford-ի սրահը, վարորդը տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է

Դեկտեմբերի 4-ին` ժամը 08։21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նազարբեկյան թաղամասի թիվ 13/5 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:40-ին, մարվել՝ 08:42-ին:

Այրվել է Ford մակնիշի ավտոմեքենայի ցուցիչների վահանակը և ջերմահարվել սրահը: Վարորդը (Մ. Ս., ծնված 1994 թ․) տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Այս խորագրի վերջին նյութերը