Լրահոս

04.12.2023 15:07


Երևանի թիվ 127 ավագ դպրոցի դիմաց Mercedes G 500 մակնիշի ավտոմեքենա են պայթեցրել (տեսանյութ)

Երևանի թիվ 127 ավագ դպրոցի դիմաց Mercedes G 500 մակնիշի ավտոմեքենա են պայթեցրել (տեսանյութ)

Դեկտեմբերի 4-ին, ժամը 12։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարույր Սևակի փողոց թիվ 11 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։18-ին, մարվել՝ 12։35-ին: Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան:

Նշենք, որ ըստ լրատվամիջոցների, ասօր Երևանի թիվ 127 ավագ դպրոցի դիմաց մեքենա են պայթեցրել։ Ոստիկանությունից հայտնել են, որ ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ Երևանի թիվ 127 ավագ դպրոցի դիմաց մեքենա է այրում, հանգամանքները պարզվում են, տուժածներ չկան:

Возможно, это изображение 1 человек, автомобиль и огонь

Այս խորագրի վերջին նյութերը