Աշխարհ

04.12.2023 17:17


Ադրբեջանը և ԵՄ-ն պայմանավորվել են թարմացնել ռազմավարական էներգետիկ համագործակցության ճանապարհային քարտեզը

Ադրբեջանը և ԵՄ-ն պայմանավորվել են թարմացնել ռազմավարական էներգետիկ համագործակցության ճանապարհային քարտեզը

Ադրբեջանը և Եվրոպական միությունը պայմանավորվել են թարմացնել ռազմավարական էներգետիկ համագործակցության ճանապարհային քարտեզը, X-ում գրել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը։

«Արաբական Միացյալ Էմիրություններում արդյունավետ քննարկումներ ենք անցկացրել ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատար Քադրի Սիմսոնի հետ: Անդրադարձել ենք Հարավային գազային միջանցքին, Կանաչ էներգետիկ միջանցքին և մեր էներգետիկ երկխոսության այլ առաջնահերթություններին»,-հայտնել է Շահբազովը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը