Լրահոս

01.11.2011 13:36


Գալուստ Սահակյան. «Առաջիկայում նոր պաշտոնանկություններ կլինեն»

Գալուստ Սահակյան. «Առաջիկայում նոր պաշտոնանկություններ կլինեն»

Այսօր ԱԺ–ում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը լրագրողներին ասել է, որ առաջիկայում նոր պաշտոնանկություններ կլինեն։

–Էական փոփոխություններ չեն լինի, բայց կլինեն նոր պաշտոնանկություններ, -ասել է Գ. Սահակյանը։

Նա չի հստակեցրել՝ կոնկրետ ինչ պաշտոնանկություններ կլինեն։

Ինչ վերաբերում է ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի պաշտոնանկությանը, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ընդգծել է, ոչ ՀՀԿ–ն գոհ էր նրա աշխատանքից՝ հավելելով՝ քանի որ իրենք մեծ քաղաքական թիմ են, անընդհատ հնարավոր է դերակատարների փոփոխություն:

–Որոշվել է, որ պետք է կատարվի դերակատարների փոփոխություն, - ասել է Գ. Սահակյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը