Լրահոս

05.12.2023 12:08


Մխչյան-Դիտակ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ չորս մարդ հոսպիտալացվել է

Մխչյան-Դիտակ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ չորս մարդ հոսպիտալացվել է

Դեկտեմբերի 4-ին` ժամը 18:17-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մխչյան-Դիտակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մխչյան-Դիտակ ավտոճանապարհին բախվել են VAZ մակնիշի ավտոմեքենաները (վարորդ՝ Գ. Վ., ծնված 1968 թ․) և տրակտորը (վարորդ Գ. Խ., ծնված 1975 թ․):

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ VAZ մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից:

Փրկարարները փակել են VAZ մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, հոսանքազրկել ավտոմեքենան և չորս քաղաքացու մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։

Այս խորագրի վերջին նյութերը