Աշխարհ

06.12.2023 09:49


Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 16 հազարը, վիրավորներինը՝ 43,6 հազարը

Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 16 հազարը, վիրավորներինը՝ 43,6 հազարը

Հոկտեմբերի 7-ից առ այսօր Գազայի հատվածում իսրայելական ռմբակոծությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 16 հազարը, վիրավորում է ստացել ավելի քան 43,6 հազար մարդ։

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ պաղեստինյան անկլավի կառավարության տեղեկատվական կենտրոնին հղումով։

«Հիվանդանոցներ ընդունված զոհերի թիվը հասել է 16,248-ի։ Անհայտ կորածների թիվը, ովքեր կարող են փլատակների տակ լինել, հասել է 7,600-ի, վիրավորների թիվը՝ 43,616-ի»,-ասված է հաղորդագրության մեջ։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը