Քաղաքական

06.12.2023 10:34


Ադրբեջանցին պնդում է, թե գաղտնի այցելել է Երևան. նա տեսանյութ է հրապարակել

Ադրբեջանցին պնդում է, թե գաղտնի այցելել է Երևան. նա տեսանյութ է հրապարակել

Ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառվում է տեսանյութ, իբրեւ թե ադրբեջանցի «ռազմական փորձագետ» Թելման Գասիմովի Երեւան գաղտնի այցի մասին:

Minval.az-ին տված հարցազրույցում Գասիմովը պնդում է՝ իրեն հաջողվել է առանց խոչընդոտի ներթափանցել Հայաստանի մայրաքաղաք եւ այցելել այն շենքը, որում, նրա պնդմամբ, ինքը ապրել է ժամանակին:

Կադրերում երեւում է նաեւ շենքի մուտքը, տարբեր բնակիչների փակ դռներ, որտեղ Գասիմովի պնդմամբ ապրել են նրա նախկին հարեւանները: Գասիմովը նաեւ տարբեր բնակիչների անուններ է հնչեցնում:

Նշենք, որ տեսանյութում հնչող խոսքը մասամբ հայերեն է: Ով եւ երբ է նկարել տեսանյութը իրականում առայժմ հայտնի չէ:

NEWS.am-ը այս առնչությամբ մեկնաբանություն է խնդրել ԱԱԾ-ից, պատասխան դեռ չկա:

Թելման Գասիմովը Լաչինի միջանցքը փակած այսպես կոչված «բնապահպաններից» մեկն է:

Քասիմովը հայատյաց զինվորական է, ռազմական հատուկ հետախուզական ծառայության սպա։ Վերջինս իր սոցիալական էջերում հրապարակում է նկարներ՝ ցուցադրելով իր կապը «Գորշ գայլեր» ահաբեկչական-ազգայնական խմբի հետ։ Քասիմովը նաեւ լուսանկար է հրապարակել հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնով սպանած Ռամիլ Սաֆարովի հետ:

Այս խորագրի վերջին նյութերը