Լրահոս

06.12.2023 16:05


Երևանում բախվել են BMW X5-ն ու Mercedes-ը. վերջինն էլ բախվել է ծառին. կա վիրավոր

Երևանում բախվել են BMW X5-ն ու Mercedes-ը. վերջինն էլ բախվել է ծառին. կա վիրավոր

Երեկ՝ դեկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում Գարեգին Նժդեհ 56 Ա հասցեի դիմաց բախվել են Գոռ Մ.-ի վարած BMW X5 մակնիշի և Մարիամ Կ.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Մարիամ Կ.-ն բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է հիվանդանոց:

Բախման հետևանքով Mercedes -ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել ծառին:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Այս խորագրի վերջին նյութերը