Լրահոս

07.12.2023 13:58


Սյունիքում 62-ամյա տղամարդը սեռական բնույթի գործողություն է կատարել 22-ամյա աղջկա նկատմամբ

Սյունիքում 62-ամյա տղամարդը սեռական բնույթի գործողություն է կատարել 22-ամյա աղջկա նկատմամբ

Դեկտեմբերի 3-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Սյունիքի մարզային վարչություն է դիմել Սյունիքի մարզի քաղաքներից մեկի 22-ամյա բնակիչ Մարթա Ա.-ն և հայտնել, որ դեկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի բնակիչ 62-ամյա Լեռնիկ Ն.-ն, օգտվելով իր միայնակ լինելու հանգամանքից, իր տնակի հարևանությամբ գտնվող այգում, իր կամքին հակառակ, սեռական հարաբերություն է ունեցել իր հետ:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեկտեմբերի 3-ին էլ Լեռնիկ Ն.-ն ոչ սթափ վիճակում դարձյալ փորձել է իր կամքին հակառակ կրկին սեռական հարաբերություն ունենալ իր հետ, սակայն ինքը դիմադրել է և դիմել փախուստի:

Ոստիկանները հայտնաբերել են նաև Լեռնիկ Ն.-ին, ում կազմված փաստաթղթերով ներկայացրել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:

Այս խորագրի վերջին նյութերը