Կարծիք

07.12.2023 14:48


Հայաստանի հարկատուների հաշվին գործող Հանրայինի եթերում երեկ երեկոյան արդեն թուրքական բացահայտ քարոզչություն էր

Հայաստանի հարկատուների հաշվին գործող Հանրայինի եթերում երեկ երեկոյան արդեն թուրքական բացահայտ քարոզչություն էր

Հայաստանի հանրային հեռուստաընկերության հյուրն էր թուրքական ամենիշխանական, ոչ պետական և կրոնական ուղղվածությամբ TGRT հեռուստաընկերության միջազգային լուրերի բաժնի տնօրենը։

Հեռուստաընկերություն, որը Հայաստանի հարցում իր ողջ լրատվական և ծրագրային քաղաքականությունը կառուցել է թշնամականության վրա (https://www.tgrthaber.com.tr/.../son-dakika-ermeni...) , Հայոց Ցեղասպանության միջազգայնացման հարցը փորձել է հետևողականորեն ներկայացնել իբրև հայ-իսլամ բախման խնդիր (https://www.youtube.com/watch?v=kcmD3_Sx4Po)։

Իսկ Պետրոսը երեկ զրուցում էր մեկի հետ, որը դեռ մի քանի շաբաթ առաջ, զրուցելով հակահայ դիրքորոշմամբ հայտնի ամերիկացի նախկին դիվանագետ Մեթյու Բրայզայի հետ, առաջ էր տանում թուրք-ադրբեջանական նառատիվներ՝ զանգեզուրի միջանցք, Կովկասում թուրքական գործոնի մեծացում (https://www.tgrthaber.com.tr/.../abdnin-eski-baku...) …

Հանրայինի եթերում, ողջ Հայաստանի տարածքում թշնամական քարոզչական թեզերի տարածում…

Առավել հանգամանալից ավելի ուշ կանդրադառնամ թեմային:

Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը