Քաղաքական

07.12.2023 19:50


ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները կմասնակցեն բրյուսելյան գագաթնաժողովին

ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները կմասնակցեն բրյուսելյան գագաթնաժողովին

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը դեկտեմբերի 11-ին Բրյուսելում կմասնակցեն «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին:

Այս մասին հայտնում են Եվրամիության խորհրդի կայքում։

Հանդիպմանը կմասնակցեն ԵՄ երկրների ԱԳ նախարարները, ինչպես նաև նրանց գործընկերները «Արևելյան գործընկերության» հինգ երկրներից՝ Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից (վեցերորդը՝ Բելառուսը, չի մասնակցի):

Գագաթաժողովը կանցկացվի Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի նախագահությամբ: Հանդիպմանը կմասնակցի նաև ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհեին:

Աղբյուրը` tert.am

Այս խորագրի վերջին նյութերը