Լրահոս

07.12.2023 20:43


Mercedes Vito-ն Չարենցի փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը արգելված հատվածով անցնող հետիոտնի. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

Mercedes Vito-ն Չարենցի փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը արգելված հատվածով անցնող հետիոտնի. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում Mercedes Vito մակնիշի ավտոմեքենան Չարենցի 9 շենքի դիմաց՝ վերգետնյա անցման մոտ, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնություն, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Այս խորագրի վերջին նյութերը