Լրահոս

08.12.2023 11:35


Երևանում Mercedes-ը վրաերթի է ենթարկել փողոցը արգելված հատվածով անցնող հետիոտնին. վերջինը տեղում մահացել է

Երևանում Mercedes-ը վրաերթի է ենթարկել փողոցը արգելված հատվածով անցնող հետիոտնին. վերջինը տեղում մահացել է

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:55-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 33-ամյա Գևորգ Ասլանյանը Սեբաստիա փողոցում իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը արգելված հատվածով անցնող կին հետիոտնի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է հետիոտնի մահը:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Այս խորագրի վերջին նյութերը