Քաղաքական

09.12.2023 13:10


ՔՊ-ականը Ալավերդիում գաղտագողի երդվել է

ՔՊ-ականը Ալավերդիում գաղտագողի երդվել է

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՔՊ-ականները երեկ Ալավերդու համայնքապետարանում տասնյակ կարմիր բերետավորների պաշտպանության ներքո իրականացրել են իրենց քաղաքապետացու Դավիթ Ղումաշյանի երդման արարողությունը։ Կարմիր բերետավորները պաշարել են համայնքապետարանի շենքը, թույլ չեն տվել, որ ավագանու անդամները և ալավերդցիները մուտք գործեն շենք, ապա ժամանել են ՔՊ ավագանու անդամները, մարզպետ Արամ Խաչատրյանը, Ալավերդու, Սանահինի, Հաղպատի մի քանի հոգևորականներ և ափալ-թափալ երդման արարողություն են իրականացրել ու հեռացել։ Թե ինչպես են կազմակերպելու ավագանու հետագա աշխատանքները, երբ չեն համարձակվում մնալ համայնքապետարանում, մեր աղբյուրը կատակեց` ոստիկանների ուղեկցությամբ են գալու-գնալու աշխատավայր։

Նշենք, որ մեծ ցանկության դեպքում անգամ այժմ չեն կարող որոշումներ ընդունել, քանի որ համայնքի կնիքը համայնքապետի աշխատասենյակում է, որտեղ չեն կարողացել մուտք գործել»:

Այս խորագրի վերջին նյութերը