Աշխարհ

09.12.2023 20:56


Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Հեզբոլլահի հրամանատարական կենտրոնին

Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Հեզբոլլահի հրամանատարական կենտրոնին

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Լիբանանից մի քանի հրթիռի արձակում է գրանցվել հյուսիսային Իսրայելի ուղղությամբ, իսկ իրենք հարվածներ են հասցրել լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման հրամանատարական կենտրոնին:

«Լիբանանից մի քանի հրթիռի արձակում է գրանցվել հյուսիսային Իսրայելի մի քանի շրջանի ուղղությամբ, զոհերի մասին տեղեկություններ չկան»,-ասվում է ռազմական գերատեսչության Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Բանակը նաև հայտնել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչը հարված է հասցրել Լիբանանում գտնվող Հեզբոլլահի հրամանատարական կենտրոնին:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը