Աշխարհ

11.12.2023 21:25


Փարիզի Ritz հյուրանոցում անհետացած 750,000 եվրո արժողությամբ մատանին հայտնաբերվել է փոշեկուլի պարկում

Փարիզի Ritz հյուրանոցում անհետացած 750,000 եվրո արժողությամբ մատանին հայտնաբերվել է փոշեկուլի պարկում

Փարիզի Ritz հյուրանոցում անհետացել է 750,000 եվրո արժողությամբ մատանի, որն ավելի ուշ հայտնաբերվել է մաքրուհիներից մեկի փոշեկուլի պարկում:

Ինչպես գրում է The Guardian-ը, հյուրանոցի մալայզացի հյուրը ոստիկանությանն ահազանգել է, որ իր թանկարժեք ադամանդյա մատանին անհետացել է սենյակից: Կինը ոստիկանությանը պատմել է, որ ուրբաթ օրը մատանին թողել է սեղանի վրա և մի քանի ժամով գնացել առևտրի, իսկ երբ վերադարձել է համար, մատանին չկար:

Երկու օր անց հյուրանոցի ղեկավարությունն ասել է, որ մատանին հայտնաբերվել է փոշեկուլի պարկում:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը