Քաղաքական

12.12.2023 12:15


Քաղաքապետարանը 100 հատ կրծքանշան է գնել. հատը 4 հազար դրամ. «Հրապարակ»

Քաղաքապետարանը 100 հատ կրծքանշան է գնել. հատը 4 հազար դրամ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանը 100 հատ կրծքանշան է գնել, որոնց հատի արժեքը 4 հազար դրամ է։ Կրծքանշանները կոչվում են«Երևան», այն ունի ծածանվող դրոշի տեսք, որի վրա պատկերված է Երևանի զինանշանը, և նախատեսված է հագուստի վրա ամրացնելու համար։ Երևանի քաղաքապետարանից՝ մեր հարցին ի պատասխան, թե ում համար են նախատեսված կրծքանշանները, պատասխանեցին՝ ավագանու անդամների համար։

Հետաքրքրվեցինք նաև՝ բոլորի՞ն է տրվելու, թե՞ որոշ անդամներ են ստանալու՝ պարգևատրման կարգով։ Քաղաքապետարանից ասացին, որ ավագանու բոլոր անդամների համար է։ Ի դեպ, Երևանի ավագանին 65 անդամ ունի, այնպես որ, 35 կրծքանշան էլ դեռ կավելանա` կարող են քաղաքապետարանի աշխատողների մի մասին էլ նվիրել»:

Այս խորագրի վերջին նյութերը