Կարծիք

13.12.2023 11:59


Այս իշխանությունները փորձում են վերացնել ձկնաբուծությունը Հայաստանում (տեսանյութ)

Այս իշխանությունները փորձում են վերացնել ձկնաբուծությունը Հայաստանում (տեսանյութ)

«Եթե մեզ ձուկ անհրաժեշտ լինի, մենք կարող ենք այլ տեղից ձեռք բերել»։ Անդրադառնալով ձկնաբուծարանների գործունեության նոր կարգի ներդրմանը՝ այսպիսի միտք է այսօր հնչեցրել Նիկոլ Փաշինյանը։

Ստացվում է, որ ջրային ռեսուրսների խնայողության անվան ներքո այս իշխանությունները փորձում են վերացնել ձկնաբուծությունը Հայաստանում։ Այլապես, նման խոսքեր չէին հնչի։

Որ ջուրն անվտանգային բաղադրիչ է, դա բոլորիս է հայտնի, բայց ինչու՞ է խոչընդոտվում գյուղատնտեսության միակ աճ գրանցած ոլորտը, այսօր արդեն պարզ դարձավ։

Ցավում եմ, որ տնտեսվարողների խնդրանքը՝ հետաձգելու Ջրային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, անտեսվեց։

Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ Արարատյան դաշտում հաշվառվել է շուրջ 700 ապօրինի հոր, որոնք լցվում են թշնամի պետություն։

Տեսանյութում կադրեր են ձկնաբուծարաններից, որոնք, ըստ տնտեսվարողների, 100 տոկոսով վերականգնվող ջրեր են։

Հարց է առաջանում․ ջու՞րն է խնդիրը, թե՞ ձկնաբուծությունը։

Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը