Աշխարհ

13.12.2023 20:49


Թոմ Քրուզը նոր «սեր է գտել»․ 61-ամյա աստղին նկատել են ռուս օլիգարխի նախկին կնոջ՝ 36-ամյա Էլսինա Խայրովայի հետ

Թոմ Քրուզը նոր «սեր է գտել»․ 61-ամյա աստղին նկատել են ռուս օլիգարխի նախկին կնոջ՝ 36-ամյա Էլսինա Խայրովայի հետ

61-ամյա Թոմ Քրուզին նկատել են լոնդոնյան Մեյֆեր թաղամասում խնջույքի ժամանակ՝ 36-ամյա Էլսինա Խայրովայի հետ, որի հայրը ռուս պատգամավոր է, իսկ նախկին ամուսինը՝ ադամանդների առեւտրով զբաղվող օլիգարխ, գրում է Daily Mail-ը։

«Նրանք անբաժան էին, իրենց սիրահար զույգի պես էին պահում»,-պարբերականին ասել է ռուսական միջոցառմանը ներկա հյուրերից մեկը՝ հավելելով, որ դերասանը շփոթված տեսք ուներ Խայրովայի կողքին։

Ականատեսների խոսքով՝ Քրուզը «սիրալիր էր», բայց մերժում էր իրեն լուսանկարելու առաջարկները։ Ի վերջո, դիջեյը ստիպված է եղել ռուսերենով հայտարարություն անել, որ դերասանը չի ցանկանում լուսանկարվել։

«Երեկոյի ընթացքում նա պարում էր Խայրովայի հետ՝ ժամանակ առ ժամանակ հայտնվելով այլ կանանց շրջապատում»:

Խայրովան նախկին մոդել է։ Նա Մեծ Բրիտանիայի քաղաքացի է, նախկինում ամուսնացած է եղել ռուս մեծահարուստ Դմիտրի Ցետկովի հետ, ում հետ կիսել է 22 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը, որը գտնվում է Սուրեյում, ինչպես նաեւ՝ 18 միլիոն ֆունտ արժողությամբ տներ՝ Լոնդում:

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը