Աշխարհ

14.12.2023 11:49


Բաքվի մետրոյում կինն ընկել է ռելսերի վրա ու մահացել

Բաքվի մետրոյում կինն ընկել է ռելսերի վրա ու մահացել

Բաքվի մետրոյում մի կին ընկել է ռելսերի վրա ու մահացել: Միջադեպը տեղի է ունեցել ժամը 06:30-ի սահմանում, հայտնում են տեղի լրատվամիջոցները:

60-70 տարեկան մի կին հանկարծակի ընկել է երկաթուղու գծերի վրա: Կոնտակտային ռելսերն անմիջապես հոսանքազրկվել են:

Բժշկական խումբ է կանչվել՝ օգնություն ցուցաբերելու համար։ Կայարանի ծառայողը և ոստիկանը կնոջը բարձրացրել են գծերից, սակայն բժիշկներն արձանագրել են նրա մահը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը