Կարծիք

21.12.2023 10:21


Վերապահ կապիտուլյացիայից դեպի անվերապահ կապիտուլյացիա

Վերապահ կապիտուլյացիայից դեպի անվերապահ կապիտուլյացիա

Նոյեմբերի 9-ի հայտարարությունն իրականում Հայաստանի կապիտուլյացիայի մասին հայտարարություն էր, բայց որոշակի պայմաններով, կամ ասենք վերապահ կապիտուլյացիա էր, որովհետև Ադրբեջանն էլ էր որոշակի պարտավորություններ ստանձնել:

Այդ հայտարարության մասին հիմա խոսելն անիմաստ է, որովհետև Արցախի առումից հետո այն դարձել է անիմաստ:

Հիմա Ադրբեջանը փորձում է պայմանագրի տեսքով ստանալ Հայաստանի անվերապահ կապիտուլյացիան, դա նշանակում է, որ Հայաստանը ստանձնում է պարտավորություններ, սակայն Ադրբեջանը որևէ պարտավորություն իր վրա չի վերցնում: Կրկնեմ, դա արդեն կոչվում է անվերապահ կապիտուլյացիա:

Երեկվա իր հարցազրույցում կապիտուլյանտը հենց դրա մասին է խոսել: Իր խոսքերի գլխավոր իմաստն այն էր, որ Հայաստանը ճանաչելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն, առանց նշելու արցախցիների իրավունքները, սակայն Հայաստանը չի ստանում այն մինիմալը, որը ակնկալում էր կապիտուլյանը՝ Հայաստանի Հանրապետության սահմանների ճանաչումը Ադրբեջանի կողմից:

Ադրբեջանում ամենավերին ատյաններից ասում են, որ սահմանազատման ու սահմանագծման հարցը թողնելու են հետագային, այսինքն, այդ պայմանագիրը կնքելով, ու ամրագրելով Հայաստանից իրենց ուզածն, իրենց են թողնում նոր տարածքներ գրավելու իրավունքը։

«Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը