Կարծիք

21.12.2023 14:04


Ինչ պետք է անեն Երևանի ավագանու ոչ իշխանական խմբակցությունները

Ինչ պետք է անեն Երևանի ավագանու ոչ իշխանական խմբակցությունները

Տեղական տուրքերն ու վճարներն ավելանում են, բայց շահումով խաղերի բիզնեսը սուրբ կով է այս իշխանությունների համար։ Նրանց ֆինանսական բեռը չի ծանրացվի։

Նիկոլ Փաշինյանի թիմակիցների որոշումները Երևանի քաղաքապետարանում տորպեդահարելու համար իշխանության մաս չկազմող խմբակցություններն ունեն ամենաարդյունավետ գործիքը՝ թույլ չտալ, որ ավագանու նիստը կայանա, այսինքն՝ բոյկոտել այն։ Եթե երեք խմբակցություններից որևէ մեկը շեղվի բոյկոտից ու նիստին մասնակցելով նույնիսկ դեմ քվեարկի, ապա դրանով իսկ հանդես կգա իշխանությունների օգտին ու կդառնա տեղական տուրքերի, վճարների չափի կտրուկ ավելացման համահեղինակ։

«Քաղաքացիական պայմանագիրն» իր քույր կառույցի ու ստվերային գործարքի միջոցով կարողացավ պահել քաղաքապետի աթոռը, բայց ավագանու նիստին քվորում ապահովելու հարցը միևնույն է իրենից կախված չէ։ Այնպես որ առաջիկա նիստը լակմուսի թուղթ է դառնալու։ Ժողովուրդը պետք է իմանա, թե ով ով է։

Մինչև այդ՝ «Մայր Հայաստանը» շարունակում է Երևանի տարբեր հատվածներում իրազեկման ու բողոքի ակցիաները։

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը