Կարծիք

01.01.2024 17:46


Ականատես եղանք «Խաղաղության պայմանագիր» կոչված բլեֆի առաջին պտուղներից մեկին

Ականատես եղանք «Խաղաղության պայմանագիր» կոչված բլեֆի առաջին պտուղներից մեկին

Վեհափառ հայրապետի ուղերձի չհեռարձակումն Առաջին ալիք-ով ո´չ անձնական վրեժխնդրություն էր, ո´չ էլ չզգայական, չհաշվարկված քայլ:

Դա եղել է բավական ծանր քաղաքական որոշում, որն ուղիղ կապված է Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի հետ:

Ներկա իշխանություններին մենք տարբեր կերպ կարող ենք բնորոշել, բայց նրանք հիմար չեն ու շատ լավ կարողանում են կանխատեսել հանրային արձագանքը: Իսկ այս դեպքում մենք գործ ունենք հանրային ակնհայտ արդար և մեծ դժգոհության հետ, որն անհնար էր չկանխատեսել:

Նիկոլ Փաշինյանը պարզապես բախվել է Ալիևին տված խոստումի և հանրային դժգոհության միջև ընտրություն կատարելուն և, ինչպես միշտ, ընտրությունը կատարել է հօգուտ Ալիևի:

Մենք երեկ ականատես ենք եղել «Խաղաղության պայմանագիր» կոչված բլեֆի առաջին պտուղներից մեկին:

Ադրբեջանը, փաստորեն, կարողանում է միջամտել ՀՀ ներքին գործերին, խմբագրել ՀՀ պաշտոնյաների բառապաշարը, արգելել Հ1-ով հեռարձակել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը:

Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը