Լրահոս

03.11.2011 14:55


ԱԺ աշխատակազմից դիմում չեն ներկայացրել

ԱԺ աշխատակազմից դիմում չեն ներկայացրել

Մամուլում լուրեր են շրջանառվում, թե ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո նրա հետ հեռանալու պատրաստակամություն են հայտնել խորհրդարանի մի քանի աշխատակիցներ, հատկապես Հովիկ Աբրահամյանի հավատարիմները։

ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը «7օր»–ի հետ զրույցում նշել է, թե այս պահի դրությամբ ինքն աշխատակազմից ազատման որևէ դիմում չի ստացել։

ԱԺ աշխատակազմն ու խորհրդարանի նախագահի աշխատակազմը, սակայն, տարբեր բաներ են։ «7օր»–ի տեղեկություններով՝ հնարավոր է, որ մինչև օրվա վերջը կամ առաջիկա օրերին Հովիկ Աբրահամյանի աշխատակազմից ոմանք ազատման դիմում ներկայացնեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը