Կարծիք

09.01.2024 16:39


Հարկային օրենսգրքի փոփոխություններով հունվարի 1-ից անշարժ գույքի հարկը բարձրացավ 43%-ով

Հարկային օրենսգրքի փոփոխություններով հունվարի 1-ից անշարժ գույքի հարկը բարձրացավ 43%-ով

Հարկային օրենսգրքի փոփոխություններով հունվարի 1-ից անշարժ գույքի հարկը բարձրացավ 43%-ով։ Առաջիկա տարիներին էլ ավելի է բարձրանալու։ Այսպիսով, Երևանի կենտրոնում անշարժ գույք կունենան միայն ունևորները։

Կենտրոնում «կարմիր գծերի» վճարը 12 000-ից դարձավ 160 000 դրամ։ Արդյունքում, քաղաքացին կվճարի ավելի շատ գումար, իսկ քաղաքի՝ խոստացված բեռնաթափումը տեղի չի ունենա։

ԱՊՊԱ–ն ևս շարունակաբար թանկանում է՝ ծառայությունների որակի բարելավման պատճառաբանությամբ։

Վերջին ամիսների համեմատ հեղուկ գազի արժեքը կրկնակի աճել է։ Այսօր արդեն գազալցակայաններում վաճառվում է 230, 240 դրամով։

Այս շարքը կարելի է շարունակել։ Տպավորություն է, որ իշխանություններն ամեն օր արթնանում ու մտածում են, թե էլ ի՞նչը թանկացնեն, և թե ինչպե՞ս նեղություն պատճառեն ՀՀ քաղաքացուն։ Այն քաղաքացուն, որին տարիներ առաջ տվեցին խոստումներ, իսկ շատ չանցած՝ հուսախաբ արեցին։

Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը