Կարծիք

09.01.2024 20:58


Քաղաքապետարանի աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը

Քաղաքապետարանի աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը

Ավագանու վերջին նիստից առաջ, երբ դեռ ընդունված չէր կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների կտրուկ թանկացման որոշումը, հարցում էի ուղարկել քաղաքապետարան պարզելու համար, թե արդյոք Երևանում նախատեսվո՞ւմ է բյուջեով կամ այլ միջոցներով կառուցել ավտոկայանատեղիներ։ Պատասխանել էին, որ 2024 թ. բյուջեով նախատեսված չէ ավտոկայանատեղիների կառուցում։

Ի դեպ, իմ հարցը ոչ միայն 2024-ի բյուջեով կառուցելուն էր վերաբերում, այլ ընդհանրապես կայանատեղիներ կառուցելու ծրագիր ունենալ-չունենալուն: Ուշագրավն այն է, որ իմ հարցումներին իրար հակասող պատասխաններ էին տվել քաղաքապետարանի տարբեր վարչությունները: Մի պատասխանում գրել էին, որ ավտոկայանատեղիների կառուցում 2024թ. բյուջեով նախատեսված չէ, իսկ մյուսով գրել էին, որ 《Սուրբ Գրիգոր Լուսավորիչ》 եկեղեցու բակում նախատեսում են ավտոկայանատեղիների կառուցում (կից ներկայացված են այդ պատասխանները): Ստացվում է, որ Երևանի քաղաքապետարանի աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը:

Սա ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի անորակ ու անարդյունավետ պետական կառավարումը վարակիչ հիվանդության պես փոխանցվել է ՔՊԿ-ի ազդեցության տակ հայտնված կառույցներին:

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը