Կարծիք

12.01.2024 14:12


Կենդանիների խնամքի կենտրոնն իր ամպլուայի մեջ է․ հերթական ահազանգը

Կենդանիների խնամքի կենտրոնն իր ամպլուայի մեջ է․ հերթական ահազանգը

Կենդանիների Խնամքի Կենտրոն / Animal Care Center-ը իր ամպլուայի մեջ է հերթական անգամ: Հերթական ահազանգը

Լուսանկարներում դուք տեսնում եք այն կենդանիներին, որոնց տարել է տվյալ կենտրոնը շաբաթ օրը Նորք Մարաշից: Ընդ որում լուսանկարի շունը տղա է, չնայած, որ սույն կենտրոնի աշխատակիցները իրեն համարել են մայր շուն և ձագերի հետ միասին վերցրել տարել:

Իսկ հիմա ամենացավալին և ամենահետաքրքիրը.

Խնամակալին միայն այսօր հայտնում են այն մասին, թե իբր բոլոր ձագուկները շաբաթ երեկոյան հերթով սկսել են անշնչանալ էնտերիտից (դե իհարկե եթե նույնիսկ էնտերիտ էր, ստացվում է, որ տվյալ հաստատությունում չկա նույնիսկ մեկը, ով հասկանում է առհասարակ թե ինչ կարելի է այդ պահին ձեռնարկել, կարճ ասած նայել և սպասել են, թե ինչ է լինելու), իսկ ինչ վերաբերում է "մայր" շանը, որը մայրը չէր, քանի որ շունը տղա է, հայտնում են, թե թեստ են դրել Լեյշմանիոզի և թեստը եղել է իբր դրական և այդ պատճառով շունը ՔՆԵՑՎԵԼ Է:

Այստեղ կա մի նյուանս. բախտի բերմամբ թե պատահմամբ խնամակալը, ով ունի երեք շուն դեպքերից 5 օր առաջ ապահովության համար թեստավորած է եղել շանը ( քանի որ շունը նոր էր տարածքում) և հենց նույն Լեյշմանիոզի թեստը եղել է ԲԱՑԱՍԱԿԱՆ:

Այսպիսով, հերթական անգամ, հարգելի՜ ընկերներ, մենք տեսնում ենք տվյալ կենտրոնի ապօրինի գործողությունների հետևանքով տուժած կենդանիների, քանի որ փաստը մնում է փաստ, որ որևէ Լեյշմանիոզ կամ էնտերիտ ու և այլն այս պարագայում չի՜ էլ եղել և սա հերթական հորինված պատմությունն է խնամակալին պարզապես լռեցնելու նպատակով:

Բայց դե հաշվի չի՜ առնվել այն հանգամանքը,որ նույն խնամակալը տարիներ շարունակ աշխատում է կենդանիների հետ և շատ լավ գիտի ամեն ինչ և ամեն բան: Եվ պարզ է, որ տվյալ պատմությանը չի՜ հավատալու և միանշանակ միջոցներ է փնտրելու այն հանրայնացնելու:

Պարոն Առաքելյան, հասկանում եմ, որ պարգևատրումից հետո ձեզ մոտ ամբողջապես միացել է առխայինի կոճակը, բայց դե ես ձեր փոխարեն բացարձակ այսքան շուտ չէի ուրախանա:

Ասեմ ավելին` ՀԱՆՐԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ լինելու է, ուզում եք դուք դա, թե ոչ, սա մեկընդմիշտ հստակ ֆիքսեք:

Եվ բացարձակապես էական չէ, թե նախնական թույլտվությամբ ով կգա ձեզ մոտ ու ինչ կարձանագրի: Մեր դիրքորոշումը բացարձակապես այդ ամենից որևէ կերպ չի՜ փոխվում:

Հ.Գ. ցավում եմ կենդանիների համար, ցավում եմ,որ իրենք այսօր մարդկային տգիտության, ցինիկության և ամենաթողության զոհն են:

Մարի Տեր-Անտոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը