Կարծիք

18.01.2024 11:40


Փակում են ԳՈՅ թատրոնը, սա ինստիտուցիոնալ ջարդ է՝ ուղղված հոգևոր Հայաստանի դեմ

Փակում են ԳՈՅ թատրոնը, սա ինստիտուցիոնալ ջարդ է՝ ուղղված հոգևոր Հայաստանի դեմ

Փակում են ԳՈՅ թատրոնը։ Չկա ոչ մի պատահականություն․ ապաոգեղենացնում, կազմաքանդում են երկիրը։ Սա ինստիտուցիոնալ ջարդ է՝ ուղղված ՀՈԳԵՎՈՐ Հայաստանի դեմ։

Այսպես՝ օազիս առ օազիս ծվատում են մեզ, մեր ժառանգությունը, ինքնութենական արժեքները, մեզ համախմբող և կազմակերպված ազգ դարձնող ինստիտուտները, մեր պատմությունը, եկեղեցին, ընտանիքը, վաստակը, հեղինակությունները, արժեքաբանությունը։

Ոչ մի պատահական բան՝ թիրախավորած հյուծում են Հայաստանը։

Ու ոչ մի պատահականություն, որ քոչվոր ցեղի, հարյուր տարվա պետության առաջնորդ Ալիևը Երևանը սեփական քաղաք է համարում, Հայաստանն էլ Արևմտյան Ադրբեջան։

Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը