Կարծիք

18.01.2024 14:54


Օպտիմալացնել Գոյը և միացնել այն Սունդուկյանի անվան թատրոնին, դա նույնն է ինչ փորձել յուղն ու ջուրը խառնել իրար։

Օպտիմալացնել Գոյը և միացնել այն Սունդուկյանի անվան թատրոնին, դա նույնն է ինչ փորձել յուղն ու ջուրը խառնել իրար։

Գոյ թատրոնը Երևանի և Հայաստանի լավագույն թատրոններից մեկն է, ինչ որ առումով` լավագույնը` իր ուրույն մտածողությամբ, ձեռագրով, խաղաոճով։ Ճանաչել և ճանաչում եմ թատրոնի հիմնադիրներին, դերասաններից և, ընդհանրապես, ստեղծագործական խմբից շատերին, ծանոթ եմ խաղացանկին, տեսել եմ նրանց բացառիկ հետաքրքիր, ինքնատիպ, նորարարական ներկայացումները հենց ստեղծման օրից և առանց երկմտանքի ասում եմ, որ Գոյը աշխարհի լավագույններից է։

Գոյն իր մուտքով նոր շունչ բերեց մեր թատերական իրականություն, ստեղծեց մեզ համար միանգամայն նոր ավանդույթներ։ Գոյը նաև եղել է հարթակ` նոր, համարձակ մտածողությամբ օժտված երիտասարդ ստեղծագործողների ինքնարտահայտման համար։ Նրա և ակադեմիական թատրոնի տեսակները, նպատակներն ու գործառույթները միանգամայն տարբեր են։

Օպտիմալացնել Գոյը և միացնել այն Սունդուկյանի անվան թատրոնին, դա նույնն է ինչ փորձել յուղն ու ջուրը խառնել իրար։ Չի կարելի Գևորգ Բաշինջաղյանին խառնել Սալվադոր Դալիի հետ։ Դա կստեղծի մի նոր խառնածին հրեշ։ Հարցերը պետք է լուծել ընդառաջ գնալով ոչ թե լուծարելով կամ փակելով։

Վարդան Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը