Հարցազրույց

22.01.2024 22:14


Արևմտյան վեկտորի փոփոխության իշխանության ծրագիրը ձախողվել է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ)

Արևմտյան վեկտորի փոփոխության իշխանության ծրագիրը ձախողվել է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ)

Ադրբեջանը ոչ մի երաշխիք Հայաստանից չի ակնկալում, և դա ակնհայտ էր Ադրբեջանի նախագահի օրերս ասուլիսի համատեքստից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, «Մայր Հայաստան» շարժման անդամ Ձյունիկ Աղաջանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Ադրբեջանը Հայաստանից, իսկ Հայաստանն Ադրբեջանից երաշխիքներ են ուզում, որ միմյանցից տարածքային պահանջներ չունեն:

«Նրանց միակ երաշխիքը սեփական ներկայությունն է հայկական ռազմավարական դիրքերում, ուժային պարտադրանքի լեզվով խոսելը և այն հավակնությունները, որ նրանք շարունակաբար հնչեցնում են և շարունակելու են հնչեցնել:

Մեզ տարբեր համատեքստերում մինչ օրս խաբել են, ստի ու կեղծիքի միջոցով բերել հասցրել են մեր հանրապետության գոյությունը հարցականի տակ դնելուն. Թե իրավական առումով, թե ֆիզիկական գոյության տեսակետից: Այս իշխանությունների վերջին 1-1,5 ամսվա խոսվածքից հստակ է դառնում, որ իրենց խոստացած, ակնկալված արևմտյան երաշխիքները, հանուն որի Արցախը զոհաբերվեց և ՀՀ ինքնիշխանությունը և հայոց պետականությունները դրվեցին զոհասեղանին, ուղղակի իրականություն չի դառնում: Եվ հիմա, որպեսզի ինչ-որ մի արդյունք ցույց տա, իշխանության ղեկին նստած անձը փորձում է հանրության կերակրել էլի որոշակի երաշխիքների ակնկալիքով: Հիշենք, որ նա Ադրբեջանից ու Թուրքիայից կադաստրի թուղթ էր ուզում, այսօր նա խոսում է նոր Սահմանադրության մասին: Շատերը դեռ վաղուց էին ասում, որ բերելու է նրան, որ ջնջվելու են երրորդ հանրապետության հիմքերը և այնտեղ ամրագրված թե՛ Արցախի հիմնախնդիր, թե՛ Ցեղասպանության հարցը: Այս իշխանության մոտ տեսնում ենք քայլեր՝ ուղղված հայ ազգի ինքնության, հայոց պետականության ոչնչացմանը, և դա ինչ-որ մի սպասարկու կառույցի փոխարինման, որը հետագայում երևի թե կդառնա մի վիլայեթ թուրքական վերահսկողության ներքո»,-ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ Հայաստանն անվտանգության փնտրտուքի մեջ, է Ձյունիկ Աղաջանյանն ասաց. «Անվտանգության փնտրտուքի կարիք չկա, պետությունն ինքը սեփական անվտանգությունն ինքը պետք է կառուցի՝ իր գործընկերների, հարևանների, բարեկամների հետ շահերի համադրման և դրանք ի շահ իրեն օգտագործման միջոցով: Անվտանգային համակարգերի տեսակետից այս ամբողջ խոսույթը վկայում է, որ արևմտյան վեկտորի փոփոխության իրենց ծրագիրը ձախողված է: Այն, ինչով նրանք կերակրվել էին, այն գեղեցիկ խոստումները, որ նրանք ստացել էին Արևմուտքից՝ Հայաստանը ռուսական ազդեցության գոտուց դուրս բերելու և հանուն դրա Արցախը զոհաբերելու համար, այդ ակնակլիքներից ոչինչ իրականություն չի դառնում, և դա պատահական չէ: Արևմուտքի համար դա սովորական գործելաոճ է: Նա խոստումներ է տալիս, դրա համար պատրաստ է վճարել, որպեսզի դու քո ազգի արյամբ և քո կորուստներով սպասարկես իր շահերը, բայց երբ պահը գալիս է և իրենց խնդիրները բարդանում են, իրենք գեղեցիկ կերպով կարող են շուռ գալ, թողնել քեզ կործանված զոհասեղանին և ուղղակի հեռանալ, ասելով՝ կներեք, չստացվեց»:

Այս խորագրի վերջին նյութերը