Կարծիք

26.01.2024 12:07


Մենք այսօր եղածին ավելացնելու փոխարեն, ունեցածն ավերում ենք...

Մենք այսօր եղածին ավելացնելու փոխարեն, ունեցածն ավերում ենք...

Վիճակը, որում այսօր հայտնվել ենք, մեկի կամ մի քանիսի արածի արդյունք չէ... Սա արդյունք է այդ վիճակի ծանրությունը չգիտակցող ժողովրդի միամտության ասեմ, թե՞ միամիտ անտարբերության, որ իր համար հյուսել է ցանցաթակարդ և փոխանակ վերև, կողք կամ առաջ նայելով՝ մտածի դրանից դուրս գալու ելքերի մասին, անընդհատ հետ ու ներքև է նայում և նորից հայտնվում անցյալի խորխորատում... Այն անցյալի, որտեղ լավը տեր ունի, իսկ վատն, ինչպես միշտ, անտեր է...

Պատմության չգրված օրենքն է՝ շահում և հաջողում է այն ժողովուրդը, որն իր ներկան ու ապագան կերտում է ոչ թե սեփական անցյալը փորփրելով ու ավերելով, այլ անցյալի լավի վրա նոր ու ավելի հզորը կառուցելով...

Մենք այսօր եղածին ավելացնելու փոխարեն, ունեցածն ավերում ենք... Ավերում ենք, որովհետև, մեզ համար նախընտրելին ես-ն է, այլ ոչ թե Մ Ե Ն Ք-ը ...

Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը